ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա Սոցիալական ապահովության վարչության նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողությունները կործանարար է որակել։
«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հիմա: 100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան շատ վնաս է հասցրել և այնքան բան է ավերել: Ուղղակի շունչդ կտրվում է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան շուտ», — ասել է նախկին նախագահը CNN-ին:
Բայդենը ոչ մի անգամ չի հիշատակել Դոնալդ Թրամփին անունով, փոխարենը օգտագործել է «այդ տղան» ատահայտությունը։ Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն չի հիշատակել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին, սակայն քննադատել է նրա գործողությունները նոր պաշտոնում:
«Նրանք հետևում են տեխնոլոգիական ստարտափների շրջանում հայտնի հին արտահայտությանը՝ «արագ շարժվիր, կոտրիր իրերը»: Դե, նրանք կոտրում են իրերը, նրանք, իհարկե, սկզբում կրակում են, իսկ հետո նպատակադրվում են, իսկ հետևանքը պատճառվող անտեղի ցավն է»,- ասել է Բայդենը։
Փետրվարին Իլոն Մասկը ԱՄՆ սոցիալական ապահովության համակարգն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ խարդախությունը»: Մասկը այսպես է մեկնաբանել այն տեղեկությունը, թե սոցիալական նպաստ ստացող ամերիկացիների թիվը գերազանցում է բնակչությանը։