Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն:

Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս:

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- նշել է վարչապետը:

Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին նա կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կերպով կամ անուղղակիորեն հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, որովհետև այն, ըստ վարչապետի, որևէ հեռանկար չունի։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու խաղաղ համակեցության։

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930