Skip to main content

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ընթացիկ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Խորհրդակցությունն անցկացվել է նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, խորհրդականների, նախարարության ենթակա մարմինների ղեկավարների, հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-31 թթ. ծրագիրն ապահովող հնգամյա միջոցառումների ծրագրի մշակման, ԿԳՄՍ նախարարության 2027 թվականի բյուջեի հայտի նախագծման, մինչև տարեվերջ նախատեսվող 2026 թվականի բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների կատարման, առաջիկայում մեկնարկելիք Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պատշաճ կազմակերպման, ուսումնական հաստատություններում անվտանգության և կարգապահության կանոնների պահպանման և վերահսկողության, նորակառույց և վերանորոգված դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ մի շարք հարցեր։

Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը․ այս համատեքստում կարևորվել է մանկավարժներին աջակցումը՝ համապատասխան ուղեցույցների տրամադրմամբ։

Տրվել են հանձնարարականներ ՀՀ անկախության օրվա շրջանակում նախատեսվող մշակութային միջոցառումների պատշաճ անցկացման, աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանների մասին հանրային լայն իրազեկման, մի շարք որոշումների նախագծերի շրջանառման, նախարարության ընթացիկ աշխատանքների ժամկետների և արդյունավետ ընթացքի վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930