«Արմենիա» ԲԿ-ում հրաժարվել են բուժառուին ներարկել այլ տեղից գնված դեղորայքով. SHAMSHYAN

Երևանի բնակիչ Ռուզան Մելքոնյանի անչափահաս դստերը մարտի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնկի վիրահատություն է կատարել բժիշկ Արա Այվազյանը, որը անցել է բարեհաջող և արդեն 1 ամսից ավելի երեխան գտնվում է բժշկի վերահսկողության տակ։

Այսօր՝ ապրիլի 14-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Ռ․ Մելքոնյանը, ով ցանկացավ պատկան մարմինների՝ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցին, ասելով․«Երեխայիս վիրահատությունը լավ է անցել, բժշկից գոհ ենք, նաև հետվիրահատական շրջանում ամեն բան լավ է եղել, միչև այն բանը, երբ բժիշկը մեզանից պահանջեց մի դեղամիջոց, որը պետք է ամեն 6 ամիսը մեկ՝ 3 անգամ ներարկեր երեխային ու տվեց մի հեռախոսահամար, ասելով, որ զանգահարենք ու այդ դեղը ձեռք բերենք։Զանգեցինք, բայց մեզ պատասխանեցին, որ տվյալ դեղորայքը չկա, այլ կա փոխարինող, որոնց արժեքները շատ չեն տարբերվում և մոտ 170 հազար դրամ արժեն։

Քանի որ մայրիկս էլ շուրջ 20 տարի ունեցել է նման խնդիր և լավ ծանոթ էր այդ դեղին, զանգեցի նրան, ով գտվում է ՌԴ-ում և 1 օրվա մեջ այդ դեղից ուղարկեց, որը այնտեղ արժեր կես գին։Այսօր քանի որ այց ունեինք բժշկի մոտ, զանգեցի ու ասեցի, որ արդեն դեղորայքը ձեռք ենք բերել, բժիշկ Ա․ Այվազյանը մեզ պատասխանեց, որ քանի որ իր ասած տեղից չենք ձեռք բերել, ինքը դրսից բերած դեղ չի ներարկում, ես ասեցի, ոնց չեք ներարկում, ասեց, որ իրեն չի հետաքրքրում, ասեց, որ ինքը ունի վերևից հրաման, որ դրսից բերած դեղ չներարկի ու տանենք, ով ուզում է ներարկի ու հեռախոսը անջատեց իմ վրա։ Հետո զանգեցի Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասեցին, որ բժիշկը իրավունք չունի չներարկի և գնամ ու նույն բժշկի մոտից զանգեմ իրենց։Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ինչու՞ պետք է այլ բժիշկ գտնեմ, որ ներարկում անի, եթե իմ երեխան նրա բուժառուն է ու խնդրում եմ, որ Առողջապահության նախարարությունը հետևողական լինի նման հարցերին, քանի որ եթե այդ դեղը կարելի է ձեռք բերել կես գնով, ինչո՞ւ այստեղից գնեմ, մանավանդ եթե այստեղ չկա»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930