Լավրովը հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ

Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Թուրքական կողմի փոխանցմամբ, Ֆիդան-Լավրով բանակցությունները «կառուցողական բնույթ են կրել»։

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների բավական լայն շրջանակ, անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին», — ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել են թուրքական պատվիրակության անդամները։

Նրանց խոսքով՝ Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող կացությանը։

«Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են տարածաշրջանային թեմաներին», — հաղորդում է APA գործակալությունը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկացրել էր Բայրամով-Ֆիդանը հանդիման մասին։ Երկու երկրների արտգործնախարարները քննարկել էին քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031