ԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները:

«Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից առաջադրված մեղադրանքները: Մեր երկրի առաջնորդին բռնապետ անվանելն ու նրան վիրավորելը բացարձակ անընդունելի է, դա քաղաքական տգիտության ու բթամտության դրսևորում է։ Ներկայիս հիստերիկ իրավիճակը վեհաժողովում, բռնապետ Ռուսոպուլոսի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում տիրում է ողբալի իրավիճակ։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Եվրոպական խորհրդարանում։ Ինչ վերաբերում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթություն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ։

Նրա խոսքով՝ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավաբանորեն կասկածելի նախաձեռնությունը:

«Եթե Ռուսոպուլոսը մտնի Ադրբեջան, ապա նրան դուրս կշպրտենք»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930