Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում է 5-10-րդ հորիզոնականները

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Վերջին խաղափուլից առաջ միջազգային վարպետ և կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ունի 7 միավոր և կիսում է 5-10-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ունի 6.5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունեն 6 միավոր:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031