Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը

Չինաստանը հերքում է պաշտոնական Կիևի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։

«Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց [Ուկրաինայում], խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես, զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց», — հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի երկու քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ ռուսական զորամասերում «երկուսից շատ ավելի» չինացի կա։

Վաշինգտոնը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930