Մենք ունենք պատասխան միջոցներ ԱՄՆ-ի համար․ Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները տարբեր մակարդակներում շարունակելու պատրաստակամությունը՝ երկխոսության արդյունքում մաքսատուրքերի խնդրի լուծմանը հասնելու համար՝ առանց պատասխան միջոցների կիրառման:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Զուգահեռաբար մենք պատրաստում ենք հնարավոր պատասխան միջոցներ, սակայն նախընտրում ենք լուծում գտնել բանակցություններում»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այլ երկրներից ներկրման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031