Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմայի Մանդալայ քաղաքից 53 կմ հեռավորության վրա գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Հավելենք, որ Մյանմայում մարտի 28-ին տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Դրանից հետո տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ կրկնակի ցնցում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում: Զոհերի թիվը ապրիլի 3-ի դրությամբ գերազանցել է 3 հազարը։

Այսօրվա ցնցումներից հետո զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930