Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների շարքում են

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր:

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը՝ 1 միավոր։

4-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930