«Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է եղել, վիրավnր կա․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «Ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արեն Ծ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արեն Ծ․-ի ընկերը հայտնել է, որ ժամը 01։20-ի սահմաններում Տերյան 76 հասցում գործող «Յանս» ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են վերջինիս, ով առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը և Երևանի բնակիչ 27-ամյա Սևադա Հ․-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930