Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմումը է ներկայացրել։

Համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Գաբրիելյանից հետո ցուցակում հաջորդը Արշակ Օրդուխանյանն է։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։

Նշենք՝ վերջինս «Զինառ» ՓԲԸ-ի ղեկավարն է։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյաննէլ արդեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031