Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է միջազգային անվտանգության համար. Թրամփ

Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար, ուրբաթ օրը հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական և ռուսական նավեր, որոնց մասին «հոգ տանելը» Վաշինգտոնը չի կարող թողնել ո՛չ Դանիային, ո՛չ էլ որևէ մեկին:

«Մեզ պետք է Գրենլանդիան։ Միջազգային անվտանգության համար, շատ կարևոր է», — Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Ընտրվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Գրենլանդիան պետք է Նահանգներին անվտանգության նկատառումներով, ընդ որում, Թրամփը չէր բացառել ռազմական ուժի գործադրման հնարավորությունը, ավելի ուշ խոսել էր կղզին գնելու մասին։

Դանիայի վարչապետը հակադարձել էր՝ «Գրենլանդիան չի վաճառվում»։

Գրենլանդիան 1953-ից դանիական տարածք է: Այնտեղ 57 հազար մարդ է ապրում, նրանց մեծ մասը Դանիայի քաղաքացիություն ունի:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031