Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են Բեյրութին Իսրայելի հարվածների մասին

Լիբանանյան պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են Իսրայելի օդային հարվածի մասին, որը թիրախավորել է Բեյրութի հարավային թաղամասերից մեկը։ Սա նոյեմբերին կնքված հրադադարից ի վեր Իսրայելի առաջին հարձակումն է։

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաթ թաղամասին», — հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Լիբանանյան աղբյուրների համաձայն Հադաթ թաղամասը խիտ բնակեցված տարածք է, որտեղ բազմաթիվ բնակելի շենքեր և դպրոցներ կան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031