Տեղի ունեցավ Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի ամփոփիչ հանրահավաքը․ (տեսանյութ)

Փարաքարում տեղի ունեցավ «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցանկը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի քարոզարշավի ամփոփումը։

Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին «Միասնություն» կուսակցությունների դաշինքով  առաջադրված Վալոդյա Գրիգորյանը երեկ հանդիպել է Պտղունք համայնքի բնակիչների հետ։  
«Մեր թիմը տիրապետում է համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին և ունի դրանց լուծումները։
Պրոֆեսիոնալ և նվիրված անձանց կառավարումը Փարաքար խոշորացված համայնքը դարձնելու լավագույններից մեկը ողջ Հայաստանում»,- ասել է Վ․ Գրիգորյանը ամփոփիչ հանրահավաքում, որին մասնակցել են 2000-ից ավելի համայնքի բնակիչներ։

 Նշենք , որ Վալոդյա Գրիգորյանը քվեաթերթիկում համար 2-ն է։  

Փարաքարի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի, համայնքում նախատեսվող բարեփոխումների, անելիքների, ինչպես նաև Վալոդյա Գրիգորյանի կատարած աշխատանքների մասին են ներկայացրել նրա թիմակիցները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031