Քնած վիճակ է. Օվերչուկը՝ ՀՀ-ի Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ աշխատանքային խմբի մասին

Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն մեզ, Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության XXXIV համագումարի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա… այն հիմա քնած վիճակում է։ Դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Օվերչուկն ընդգծել է, որ խումբը ոչ ոք չի փակել:

«Եթե գործընկերները դիմեն մեզ, և մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, հաճույքով կշարունակենք այս աշխատանքը, բայց դա կախված է գործընկերներից», — հավելել է Օվերչուկը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031