Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով սահմանազատման կանոնակարգը. Հովհաննիսյան

Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով սահմանազատման կանոնակարգը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հարցին, թե դա կարելի՞ է համարել Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից՝ դուրս գալու պայման, նա պատասխանել է, թե հարցը պետք է հողի վրա լուծվի, երբ տվյալ հատվածում մեկնարկի սահմանազատման գործընթացը։

«Իրավիճակը հողի վրա փոխելու համար պետք է ֆիզիկապես հասնել այդ կտորին, այդ տարածքին, իսկ այն տարածքին, որտեղ մխրճված են ադրբեջանական զինված ուժերը, հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքներն արագացնել սահմանազատման հանձնաժողովում, հասնել այդ հատվածին ու սահմանազատման ժամանակ լուծել այդ հարցը՝ որ կողմում Հայաստանն է՝ Հայաստանն է, որ կողմում Ադրբեջանն է՝ Ադրբեջանն է, վե՛րջ»,- ասել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031