Ես եկել եմ Ավինյանին մեղադրելու ցեղասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան

Եկել եմ Երևանի ավագանու նիստին՝ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու։ Ես եկել եմ մեղադրելու Ավինյանին ցեղասպանության, տնասպանության, բնության սպանության, երեխաների ապրելու իրավունքը խախտելու մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն, ով տևական ժամանակ է ավագանու նիստերին չէր մասնակցում։

«Մեղադրանքները վերաբերում են կոռուպցիայի մեջ մասնակցություն ունենալուն։ Հիմա ես ունեմ փաստական տվյալներ, որոնք ներկայացնելու եմ»,-ասաց Փոստանջյանը։

Դիտարկմանը, թե մոտավորապես հավասարեցրիք նրան Թալիաթին ու Էնվերին ու ստացվում է, որ նա Նիկոլից էլ վատն է, Փոստանջյանն արձագանքեց. «Մոտավորապես չէ: Ինչ մնում է Նիկոլին՝ նրանք նույն խմբի անդամներ են։ Դուք 3 անուն տվեցիք, բոլորը հավասար են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր մեր ազգին ցեղասպանել են՝ պատասխան պետք է տան։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930