Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը:
«Կարևոր է նաև, որ բացի անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներից, որոնք նախատեսված են հիմնական օրենքով, մենք վերջապես ևս 3 միլիարդ եվրո ենք հատկացնում Ուկրաինային 2025 թվականին աջակցելու համար։ Դա նշանակում է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել 7 մլրդ եվրո, ինչպես նախորդ տարի», — ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ մարտի 18-ին Գերմանիայի Սահմանադրությունում փոփոխություն կմտցվի, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել պարտքը պաշտպանության ֆինանսավորման համար և մեծ աջակցություն կապահովի Ուկրաինային:
«Սա հզոր ազդանշան է այն մասին, որ Գերմանիան լուրջ է վերաբերվում սեփական անվտանգությանը, Ուկրաինայի անվտանգությանը և Եվրոպայի անվտանգությանը։ Մեր ներդրումը եվրոպական աշխարհում, որը մենք կհրապարակենք վաղը Գերմանիայի Բունդեսթագում պատմական որոշման մեջ, մի բան է, որը նախկինում երբեք նման մասշտաբով չենք արել», — ընդգծել է Բերբոքը։