Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է․ Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է և այն իրականացվում է մի քանի ուղիներով, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ նման երկխոսություն հաստատվել է և այն պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,- ասել է Ուշակովը։

Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։

Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Օրեր անց բանակցություններ տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև, կայացավ նաև Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։ Երեկ էլ Թրամփը Truth-ում գրեց, որ «շատ լավ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31