Պեկինը դրական է գնահատում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը

«Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն փոխադարձ հակասությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և բարգավաճման ապահովմանը», — ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը։ Մաո Նինը Երևանին և Բաքվին անվանել է «Չինաստանի լավ բարեկամներ և գործընկերներ»։

Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728