Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Երևան:  

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Ներկայացնելով 2024-ին երկու կողմից իրականացված այցերը՝ Միրզոյանը նաև նշեց. «Արդեն ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին: Եվ առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728