Կիևի անօդաչու թռչող սարքերն ուղևորվում են մեր մայրաքաղաք․ Զախարովա

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Մոսկվայի վրա ԵԱՀԿ պատվիրակության ժամանման օրը: Հավանաբար, այս ամենը նրա համար է, որպեսզի ԵԱՀԿ պատվիրակությունը տեսնի Կիևի ռեժիմի էությունն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Գլխավոր քարտուղարը Մոսկվայում է։ Դժբախտ զուգադիպություն է չեմ հասկանում, որը կանոնավոր է դարձել՝ գտնվում ենք Կիևի-ռեժիմային անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ, որոնք ուղևորվում են այժմ դեպի մեր մայրաքաղաք, որտեղ ներկա պահին գտնվում են միջազգային բարձրաստիճան պատվիրակություններ։ Այս ամենը, հավանաբար, նրա համար է, որպեսզի մեր միջազային գործընկերները, իրականում տեսնեն, թե ինչ է Կիևի ռեժիմի ահաբեկչական էությունն իրենից ներկայացնում», — ասել Է Զախարովան։

Զախարովան հավելել է, որ Մոսկվայի վրա զինված ուժերի ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը կապված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի մայրաքաղաք այցի հետ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31