Շախմատի անհատական ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 10 մարզիկով

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով:

Ռումինիայի Էֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 390 շախմատիստ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031