Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ-ն գրանցել է 9 քաղաքական ուժի

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն: Ղեկավարվելով ընտրական օրենսգրքով՝ թիվ 31 ՏԸՀ-ն մարտի 10-ին, ժամը 18:00-ին գումարեց նիստ, որի օրակարգում Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակները գրանցելու հարցն էր:

«Փաթեթների ստուգման արդյունքում հստակեցվել է, որ ուժերի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին»,—նշեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ եթե եղել են անճշտություններ, դրանք եղել են աննշան՝ տեխնիկական, հիմնականում տառասխալի հետ կապված, որոնք շատ արագ վերացվել են կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից:

 «Մենք այսօր գրանցեցինք բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Մեր քաղաքը», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ինչպես նաև՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» և «Եվրոդաշինք» դաշինքները: Վաղը Երևանում քաղաքական ուժերը վիճակահանությամբ կստանան իրենց հերթական համարները, իսկ մարտի 15-28-ը կանցկացվի քարոզարշավը»,-հավելեց Տիգրան Ղազարյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031