Skip to main content

Տասը հազար ուկրաինացի զինվոր Կուրսկի մարզում հայտնվել է շրջապատման վտանգի մեջ. The Telegraph

Տասը հազար ուկրաինացի զինվորներ գտնվում են շրջապատման վտանգի տակ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճեղքել է առաջնագիծը եւ առաջ խաղացել հիմնական մատակարարման գծի երկայնքով երկու ուղղություններից: Այս մասին գրել է The Telegraph-ը:

Աղբյուրը տեղեկացրել է, որ Ուկրաինան դիտարկում է զորքերը Կուրսկից դուրս բերելու հնարավորությունը՝ հետագա կորուստներից խուսափելու համար։

Սուջան գտնվում է Կուրսկի մարզում, որի մի մասը Ուկրաինան զավթել է անցած ամռանը անսպասելի հարձակման ընթացքում, ինչը նրան ազդեցության լծակներ է տվել հրադադարի մասին հնարավոր բանակցություններում։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031