Արձանագրել ենք, որ կա պրոբլեմ, բայց սա այն դեպքն է, երբ բարեփոխումը հանդիպում է իր պրոբլեմին․ վարչապետը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, այն է, որ պետական եկամուտների կողմից դեղերի վրա փակցվող դրոշմապիտակների դեֆիցիտի կա, որը տարբեր աղբյուրներից ինֆորմացիայի հիման վրա սկսվել է հունվարից, բայց վերջին օրերին ահագնացել է։

Վարչապետը հիշեցրեց, որ ավելի վաղ Թորոսյանն այդ մասին էլեկտրոնային նամակի եղանակով իրեն տեղեկացրել է, հարցը հասցեագրվել է ՊԵԿ նախագահին։

«ՊԵԿ նախագահը գրեց, որ լուծված է հարցը»,- ասաց նա։

Պատգամավորը մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնեց․ «Էլեկտրոնային դեղատների հետ կապված մի խնդրի կա, որ դեղատները տուգանվում են, երբ պացիենտը ինքն է իր գումարով դեղ գնում դեղատնից՝ առանց դեղատոմսի, և դրա հետևանքով մեկ դեղատուն տուգանվել է 110 մլն դրամից ավելի»։

Վարչապետը արձագանքեց․ «Դեղատնային ցանցերի տնօրենները իրենց ստորագրություններով նամակ էին գրել ինձ, և ես այդ նամակը վերահասցեագրել եմ առողջապահության նախարարին ու աշխատակազմի ղեկավարին։ Եղել են քննարկումներ, արձանագրել ենք, որ կա պրոբլեմ, բայց սա այն դեպքն է, երբ բարեփոխումը հանդիպում է իր պրոբլեմին»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31