Աշխատավարձի աճը գնաճից ավել է. Փաշինյան

2024-ի արդյունքներով տարեկան միջին աշխատավարձը կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66.3 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ցուցանիշը համեմատեց նույն ժամանակահատվածի գնաճի հետ:

«Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս: Այսինքն, մեզ մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է: Իհարկե, գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից ավելի գնաճ:

Չնայած նախորդող տարիներին ունեցել ենք մեր թիրախից պակաս գնաճ: Բալանսավորված առումով, իհարկե, այս ցուցանիշների համեմատությունը կարևոր է, բայց չեմ կարող չնկատել՝ այս 40 տոկոս պլյուսը վերաբերում է աշխատող մարդկանց: Պարզ է, որ գործազրկության վիճակում գտնվող մարդիկ այս գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա:

Ուզում եմ նաև ընդգծել, որ 2024թ-ին 2023-ի նկատմամբ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: Այսինքն, ստացվում է տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031