Չինաստանի հարավում սկսել են կառուցել CAP1000 նախագծի միջուկային ռեակտոր. China Daily

Գուանդուն նահանգի հարավային Լուֆեն քաղաքում սկսվել է եւս մեկ CAP1000 ռեակտորի շինարարությունը նոր էներգետիկ նախագծի շրջանակում: Այս մասին գրել է China Daily թերթը։

Նախագիծը, որը ենթադրում է վեց ռեակտորների ստեղծում, իրականացվում է Չինաստանի գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (CGN) կողմից։ CAP1000-ը Westinghouse նախագծի AP1000-ի չինական տարբերակն է: Դրա առանձնահատկությունն այն է, որ բոլոր խոշոր մոդուլներն արտադրվում են գործարաններում, ապա տեղադրվում տեղում՝ պատրաստի տեսքով։ Հինգերորդ ռեակտորը սկսել է հավաքվել դեռ 2022թ., վեցերորդը՝ 2023թ.։

Գործարկվելուց հետո ծրագրի բոլոր վեց ռեակտորները տարեկան կարտադրեն ընդհանուր առմամբ մոտ 52 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները, որոնք համարժեք են 15,77 մլն տոննա ածուխ այրելու արդյունքում ստացված արտանետմանը: Առաջին ռեակտորի շինարարությունը սկսվել է փետրվարի 24-ին։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930