Ես պատրաստ եմ թողնել պաշտոնս, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կնշանակի խաղաղություն Ուկրաինայում կամ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցություն։

Այդ մասին, «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, նախագահը հայտարարել է փետրվարի 23-ի ասուլիսի ժամանակ։

«Եթե խաղաղությունն Ուկրաինայի համար է, եթե իսկապես պետք է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ապա ես պատրաստ եմ։ Երկրորդ տարբերակն այն է, որ ես կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն»:

Զելենսկին ընդգծել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա «այսօր, ոչ թե 20 տարի անց» և մտադիր չէ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին։

Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ նա կրկնել է, որ դաշինքին անդամակցելը ամենաէժան տարբերակը կլինի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031