Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ»ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

— սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում,

— ձեռքերի և հումքի լվացման լվացարանները չեն եղել առանձին ու իրարից պատշաճ հեռավորությամբ,

— սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,

— սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարբերական բժշկական զննությունների,

— սննդի կառույցն ապպահոված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728