«Մենք անընդհատ խոսում ենք պետբյուջեի եկամուտների աճի մասին, բայց պետբյուջեից բացի, կան նաև համայնքային բյուջեներ»։
Այս մասին Կռավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել են, ինչպես կրկնապատկվել է բյուջեն։
«Աճը 106% է, բացարձակ թվով՝ համայնքների բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»,- նշեց նա։
Վարչապետը մանրամասնեց, թե ինչի հաշվին է եղել աճը.
«2019թ. համեմատ 2024-ին աճել է 355%-ով։ Միայն աճի թիվը 18 մլրդ 500 մլն դրամ է։ Սա տեղական տուրքերի հոդվածն է՝ գովազդներ, ցուցանակներ, տեղական բազմաթիվ ծառայություններ»։
Որ ասում են՝ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին։ Բա էս գումարները որտեղի՞ց են եղել։ Մեկ էլ՝ հոպ, օդից թափվե՞լ են համայնքների վրա։ Ոչ, սրանք էն գումարներն են եղել, որ այսպես, թե այնպես գոյություն են ունեցել, բայց՝ այլ ձևերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով են կիրառվել»։