Քաղաքացին կարող է գտնել աշխատանք e-work.am-ում. աշխատավարձը՝ մի քանի հարյուր հազարից մինչև 1 մլն դրամ

Քաղաքացին կարող է գտնել խորհրդականի, գլխավոր տնօրենի, բաժնի պետի, ինչպես նաև մանկավարժի, բժշկի, հաշվապահի, հոգեբանի, դաստիարակի, խոհարարի և մի շարք այլ մասնագիտություններով աշխատանք՝ ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում՝ e-work.am հարթակում․ աշխատավարձի չափը՝ մի քանի հարյուր հազարից մինչև ավելի քան մեկ միլիոն դրամ։

Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Փետրվարի 10-ի դրությամբ՝ e-work.am-ում հրապարակվել է 737 թափուր աշխատատեղի հայտ․ գրանցվել է 2814 ֆիզիկական անձ։

Հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։

Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն ծանոթանալ Երևանում ու մարզերում առկա թափուր աշխատատեղերին, ստեղծել իրենց ինքնակենսագրականը և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք՝ ուղիղ կապ հաստատելով գործատուների հետ։

Գործատուները կարող են հարթակում տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728