«Աթենք» ընկերությունն արժանացել է «Վստահության վարկանիշ» մրցանակին

«Աթենք» մսամթերքի ընկերությունը արժանացել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Վստահության վարկանիշ» մրցանակին՝ դառնալով հայ սպառողների վստահության խորհրդանիշ։ 

Մրցանակը շնորհվում է սպառողների քվեարկության արդյունքներով՝ այն ընկերություններին, որոնք առանձնանում են բարձրորակ արտադրանքով, բարեխիղճ գործելաոճով և սպառողների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։

 «Համազգային վստահություն» մրցանակը սպառողների գնահատանքի և հավատարմության վկայությունն է, որն արտացոլում է ընկերության` տարիների անփոփոխ որակն ու նվիրվածությունը։ «Աթենք» ընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես առաջնորդվել է որակի, նորարարության և սպառողների գոհունակության սկզբունքներով:  

Մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը 2024 թվականի  արդյունքներով դարձել է սննդամթերքի արտադրության  ոլորտի ամենախոշոր հարկատուն՝  վճարելով  8․2 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի շուրջ 19%-ը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031