Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

խուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել, իսկ Աշոցքի համայնքապետարանը՝ մոդուլային սպանդանոց: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Արդեն մի քանի օր է Շիրակի մարզի անասնապահներն ու մսավաճառները բողոքում են սպանդանոցների բացակայության խնդրից և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանված տուգանքներից։ Նրանք դժգոհում են՝ պետությունը սպանդանոցներ չի կառուցում մարզում, բայց պահանջում է մորթը կազմակերպել սպանդանոցային պայմաններում։ 

«Կառավարությունը պետական սպանդանոց չի կառուցում, նրա գործառույթն է տնտեսվարողին աջակցման ծրագրերի հնարավորություն տալ: Այժմ համայնքապետերի հետ քննարկում ենք սուբվենցիայով կամ այլ միջոցներով համայնքապատկան սպանդանոցներ կառուցելու տարբերակներ»,-նշեց Շիրակի մարզպետն՝ առաջարկելով ֆերմերային տնտեսություններին ևս մտածել սպանդանոցներ կառուցելու մասին:

«Աշոցքն արդեն առաջարկել է կառուցել  մոդուլային սպանդանոց: Այս պահին քննարկում ենք դրա իրավական կողմը, սպանդանոցի շահագործումից հետո եկամուտը ստանալու է համայնքը, իսկ Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել: Միսը պետք է ստուգված լինի, անվտանգ։ Նախագիծ  կա՝ յուրաքանչյուր մորթված կենդանու համար կառավարությունն է գումարը տալու սպանդանոցին, գյուղացին էլ այստեղ խնդիր չի ունենալու, հնարավոր բոլոր տարբերակները ստեղծված են կառավարության կողմից, որպեսզի ուղղակի բիզնես ստեղծեն»,-հավելեց մարզպետը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728