Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսում ենք սկսել հոկտեմբերին. էկոնոմիկայի նախարար

Նախատեսում ենք Ամուլսարի հանքավայրի շահագործումն սկսել հոկտեմբերին եւ ակնկալում ենք, որ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները պետք է բարելավվեն: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա նշել է, որ հանքի շահագործման հետ կապված՝ գործընթացն ակտիվ փուլում է, եւ ամեն ինչ տանում է դեպի այն, որ պակասող 150 մլն դոլարի վարկավորումը տեղի կունենա։

Նրա գնահատմամբ՝ 150 մլն դոլարի վարկավորումը շատ հեշտ չի կարող լինել։ «Ամեն ինչ տանում է նրան, որ հարցը կլուծվի։ Հստակ չեմ կարող ասել, բայց երբ տեսնում եմ, որ գործընթացն առաջ է գնում, լավատեսական տրամադրություն են ունենում»,- ավելացրել է նախարարը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930