Պապոյանն անդրադարձել է ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլին

Պետության խնդիրն է ստեղծել ինստիտուտներ, մասնավորապես՝ արմիություններ, որպեսզի կայացած արմիությունների միջոցով մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն համապատասխան օրենսդրության միջոցով և համատեղ բանակցությունների միջոցով գան լուծումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդարադառնալով օրեր շարունակ ԶՊՄԿ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլին, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան:

«Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը բխում է դրանից, որովհետև հանքի աշխատելը նշանակում է աշխատատեղեր, տնտեսության աճ, արտահանման շարունակական աճ, հարկերի վճարում և այսպես շարունակ:

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցությունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ից ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով ղեկավարությունից աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728