Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ տրանսգենդերներին արգելելով մասնակցել կանանց սպորտային մրցումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն արգելում է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց սպորտային մրցումներին, հայտնում է BILD-ն։

«Այսուհետ կանանց սպորտը միայն կանանց համար է լինելու: Այս հրամանագրով կանանց սպորտի դեմ պատերազմն ավարտված է»,- նախքան Սպիտակ տանը հրամանագրի ստորագրումն ասել է Թրամփը՝ շրջապատված կին և աղջիկ մարզիկներով։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վիզաներ չի տրամադրի տրանսգենդեր մարզիկներին։

Հրամանագիրը կկիրառվի հիմնականում ավագ դպրոցների, քոլեջների և սիրողական մրցումների համար, սակայն Թրամփը հայտարարել է, որ կհասնի նրան, որՄիջազգային օլիմպիական կոմիտեն փոխի տրանսգենդեր մարզիկների վերաբերյալ կանոնները մինչև 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը:

«Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնական հաստատություններ և մարզական միավորումներ տղամարդկանց թույլ են տվել հանդես գալ կանանց սպորտում: Սա նվաստացուցիչ, անարդար և վտանգավոր է կանանց և աղջիկների համար և զրկում է նրանց մրցակցային սպորտում մասնակցելու և հաջողության հասնելու հավասար հնարավորություններից»,- ասված է «Տղամարդկանց կանանց սպորտից հեռացնելու» հրամանագրում։

Իր երդմնակալության ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ հանրային քաղաքականությունը ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական, որից հետո նա նույնպես համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930