«Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝
շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում.
սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք.
արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ.
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728