Հայաստանում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը:

Ըստ վարչապետի՝ կարևոր է խոսակցությունը ունենալ այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, և նրա շուրջ, ու ինչո՞ւ։

«Պետք է միանգամից ասեմ, որ իմ գնահատակնն այն է, և դա նաև քաղաքական իրողություն է, որ Հայաստանում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում նախ մեր մեջ, մեր մեջ ասելով նկատի ունեմ Հայաստանում կառավարող թիմի։ Սա կաևոր է արձանագրելու համար, որ ոչ թե ուրիշի գաղափարը փոխարինվում է մեր սեփական գաղափարով, այլ այն գաղափարը, որը մերն է ու մեզ նույնքան հարազատ է, ամենատարբեր հանգամանքներով և իրադրությունների բերումով, ապրում է որոշակի փոփոխություն։

Այսինքն՝ նկատի ունեմ, որ թե՛ նախկին, թե՛ ձևավորվող գաղափարի կրողն ենք նույն չափով, դա էլի կարևոր առանձնահատկություն է ընդգծելու համար։ Ոչ թե մեզնից առաջ Հայաստանի իշխանությունը ուներ ուրիշ գաղափարախոսություն և մենք եկանք հրաժարվեցինք իրենց գաղափարախոսությունից ու մեր գաղափարախոսությունն ենք դնում, այլ մենք բոլորս, հայությունը, կրում է մի գաղափարախոսություն, որի կրողն ենք մենք եղել որպես ընդդիմություն, քաղաքացի, կառավարություն»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ այժմ տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա․ «Ո՞րն է այդ գաղափարախոսությունն ու տրանսֆորմացիան․ իմ ընկալմամբ, կարծիքով, և համոզմամբ Հայաստանի Հանրապետության այսպիսի մի ընկալում էլ եղել է թե՛ Սփյուռքում, թե ՀՀ-ում, որ Հայաստանը մի հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, այդ նպատակները, իմ կարծիքով, կապված են մեր պատմական անցյալի հետ։ Ընդ որում՝ այստեղ էլ ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև տարբեր մեկնաբանություններ կան, թե հատկապես ո՞ր պատմական անցյալի հետ․ դա էական չէ իմ ասելիքի համատեքստում»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728