Սպիտակ տունը հրապարակել է Մելանյա Թրամփի պաշտոնական լուսանկարը

Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ անց Սպիտակ տունը հրապարակել է առաջին տիկնոջ պաշտոնական լուսանկարը։ Այն հրապարակվել է Մելանյա Թրամփի պաշտոնական օգտահաշիվներում, ինչպես նաև Սպիտակ տան և նախագահի էջերում:

Սև ու սպիտակ լուսանկարում 54-ամյա Մելանյա Թրամփը կրում է տղամարդու սմոքինգի օրինակով կարված Dolce & Gabbana-ի սև տաբատով և կոստյում: Նա կանգնած է Սպիտակ տան Դեղին օվալաձև աշխատասենյակում՝ ձեռքերը դրած գրասեղանին:

Լուսանկարն արվել է երդմնակալության հաջորդ օրը։ Դրա հեղինակը բելգիացի լուսանկարիչ Ռեժին Մաոն է։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031