ChatGPT-ն ոլորտում նոր մրցակից ունի

Չինական DeepSeek ընկերության արհեստական բանականության նոր ծրագիրը լուրջ մրցակից է դարձել OpenAI ընկերության ChatGPT-ին. գրում են միջազգային լրատվամիջոցները։

DeepSeek-ի նոր մոդելի հիման վրա ստեղծված արհեստական բանականության ծրագիրը, որ հասանելի է հունվարի 25-ի դրությամբ, արդեն ներբեռնվել է 1.6 միլիոն անգամ։ Ըստ App Figures-ի տվյալների՝ այն Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Սինգապուրում, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում զբաղեցնում է առաջին տեղը App Store հավելվածում։

Նշված հավելվածը ChatGPT-ի և այլ չատ-բոտերից տարբերվում է նրանով, որ հարցերին տրամադրում է հիմնավորված պատասխաններ։

Այդ մոդելը, ըստ փորձարկման արդյունքների, գերազանցել է Meta-ի Llama 3.1 մոդելը, OpenAI-ի GPT-4o-ն և Anthropic-ի Claude Sonnet 3.5 մոդելը՝ հատկապես խնդիրների լուծման, մաթեմատիկայի և ծրագրավորման ոլորտներում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930