Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հնդկաստանի կառավարության ղեկավարի և Թրամփի զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Մոդիի գրասենյակից դեռ պաշտոնական տեղեկություն չկա։

Հնդկաստանի կառավարությունը Թրամփի երդմնակալության արարողությանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ Արարողությունից հետո նա Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հանդիպումից հետո ասել է Ջայշանքարը, Նյու Դելին ակնկալում է սերտորեն աշխատել Վաշինգտոնի հետ երկու երկրների միջև ռազմավարական կապերը զարգացնելու համար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031