Երևանի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ  կայցելի Հայաստան՝ կապված Հայաստանի սահմանային անվտանգության հետ, և որքանո՞վ է դա առնչվում Իրանին, արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվե՞լ է այս հարցը: 

Փոխնախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը քննարկում է իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ նախկին պետքարտուղարի նշված հայտարարությունը վերաբերվել է Հայաստանի սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այլ ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: 

Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան և որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով։ 

Փոխնախարարի դիտարկմամբ՝ ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ 

«Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և դրա վկայությունը տեսնում ենք, թե՛ վերջին շրջանում այցերի, թե՛ այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա: 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728