Պուտինը պատրաստ Է Թրամփի հետ շփմանը. Պեսկով

Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը: Այս մասին հայտնել Է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը Թրամփից ազդակներ է ակնկալում հնարավոր բանակցություններ սկսելու համար:

«Պուտինը պատրաստ է Թրամփի հետ շփմանը, Մոսկվան սպասում է ազդանշաններին, հնարավոր զրույցի մասին ժամանակին կտեղեկացնենք»,- հստակեցրել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը շարունակելու դեպքում պատրաստ է նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներ Ռուսական ամբողջ արտահանման համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031