Կրեմլը հերքել է տեղեկությունը, որ Փաշինյանը Պուտինին հայտնել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին

Կրեմլը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսզրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մտադրության մասին։ Այս մասին, ura.news-ի բփոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վերջին խոսակցության ժամանակ այս թեման չի քննարկվել։ ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է: Դրա շրջանակում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- ասուլիսի ժամանակ նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031