ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի և Միրզոյանի կայանալիք բանակցությունների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031