«Հեզբոլա»-ն Գազայի հրադադարը հաղթանակ է որակում

Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումը Գազայում հրադադարի կնքումը հաղթանակ է որակում՝ պնդելով, որ այն «դիմադրության ուժերի դիմացկության վկայությունն է»։

«Այն հանգամանքը, որ հրադադարը կնքվեց այն նույն պայմաններով, որոնք առաջադրվել էին դեռ 2024-ի մայիսին, վկայում է, որ Իսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին, իսկ դիմադրության ուժերը համառորեն դիմադրել են», — հայտարարել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմը։

«Հեզբոլա»-ն, դիմադրելով Իսրայելին Լիբանանի տարածքից, իր ներդրումն է ունեցել այս հաղթանակում», — հայտարարել է կազմակերպության ղեկավարը։

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնությանը:

Համաձայնագրի վերջնական տարբերակը Իսրայելի և «Համաս»-ի միջև ստորագրվել է Դոհայում, հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է իսրայելական կողմը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930