Գեղամ Ստեփանյանը` Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին

Արցախյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա է ընթանում Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։

Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավարությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների նկատմամբ խոշտանգումները օր առաջ դադարեցվեն, և նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ։

«Առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի ուղղությամբ և միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը»,- ասել է նա։

Ստեփանյանի խոսքով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը եկավ ևս մեկ անգամ հաստատելու այն, ինչի մասին այս ամբողջ ժամանակ խոսում էր իրավապաշտպան համայնքը՝ սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց, պահպանված չէ մարդու տարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում և այլն։

«Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ հստակ ձևակերպված պահանջներ չներկայացվի Հայաստանի իշխանությունների և սփյուռքի կառույցների կողմից»,- ասել է Ստեփանյանը։

Թեպետ ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ բանակցությունների ընթացքում և բոլոր հարթակներում բարձրաձայնում են գերիների ազատ արձակմանը հարցը, ըստ Ստեփանյանի՝ այդ ջանքերն առնվազն տեսանելի չեն։

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը հավելել է՝ իշխանությունը պետք է արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության առաջին պահանջատերը լինի, ինչը, ցավոք սրտի, չենք տեսնում։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհի փաստարկումն է դա, եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատության պաշտպանություն ակնկալել այլ կողմերից։ ՀՀ իշխանությունները նախ պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն։

«Մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը կոչ էր մեզ բոլորիս՝ կուլ չտալու ադրբեջանական հերթական խայծը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Աղաբալյանը։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930